Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են աշխատել

Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են աշխատել

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

«Ընդգծենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում