Բրազիլիան կթույլատրի արտասահմանցիների մուտքը երկիր օդային ճանապարհով, բայց ծովային և ցամաքային սահմանները հատելու արգելքը դեռ կպահպանվի. ТАСС
Բրազիլիայի իշխանությունները դադարեցրել են մարտից սահմանված մուտքի արգելքը օդային ճանապարհով երկիր ժամանող արտասահմանցիների համար՝ միաժամանակ պահպանելով սահմանափակումները ծովային և ցամաքային սահմաններով ուղևորվողների համար, հաղորդում է ТАСС-ը:
«90 օրով ժամանող արտասահմանցիները ուղևորափոխադրողին պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը կհաստատի Բրազիլիայում գտնվելու ողջ ընթացքում առողջական ապահովագրության վավեր լինելը»,- նշված է երկրի իշխանությունների կողմից հաստատված կարգում:
Միաժամանակ, երկրի ծովային և ցամաքային սահմանները հատելու սահմանափակումները ևս 30 օր կպահպանվեն:
Այս դեպքերում սահմանված բացառությունները Բրազիլիայում բնակության իրավունք ունեցողների և նրանց ամուսինների համար չեն տարածվի Վենեսուելայի քաղաքացիների նկատմամբ՝ բացառությամբ նրանց, որոնք երկիր կժամանեն «հումանիտար պատճառներով» կամ «Բրազիլիայի կառավարության հատուկ թույլտվության» հիման վրա:
Կարծիքներ