Վրաստանում ընդդիմությունը բողոքի ակցիաների է պատրաստվում Նիկա Մելիային ձերբակալելուց հետո
Վրացական ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիաների են պատրաստվում «Ազգային միասնական շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային ձերբակալելուց հետո:
Մելիան, որը գլխավորում Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը, ձերբակալվել Է, ոստիկանությունը պղպեղագազ Է կիրառել կուսակցության գրասենյակի շենքում:
«Բողոքի ակցիաներ կսկսվեն, եւ դրանք կտեւեն այնքան ժամանակ, մինչեւ որ մենք արդյունքի՝ նոր ընտրությունների հասնենք»,-լրագրողներին հայտարարել Է ընդդիմադիր Գիգա Բոկերիան: «Մեծ խայտառակությամբ երկրում կհաստատվի Իվանիշվիլի-Ղարիբաշվիլի զավեշտական դիկտատուրան: Ոտքի կանգնեք ձեր երեխաների ապագայի համար»,-իր հերթին հայտարարել Է ընդդիմադիր, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ