Boeing 757-200-ը հարկադրված վայրէջք է կատարել ԱՄՆ-ում շարժիչի հնարավոր խնդիրների պատճառով
ԱՄՆ-ի Delta Airlines ավիաընկերության Boeing 757-200 մարդատար ինքնաթիռը փետրվարի 22-ին հարկադրված վայրԷջք Է կատերել Սոլթ Լեյք Սիթի քաղաքի (Յուտայի նահանգ) օդանավակայանում: Այդ մասին հայտնել Է տեղական KSL-TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:
Ինքնաթիռը թռչում Էր Ատլանտայից (Ջորջիայի նահանգ) Սիեթլ (Վաշինգտոնի նահանգ): Յուտայում վայրԷջք կատարելու որոշումն ընդունվել Է նախազգուշության նպատակով: Կասկածներ կային, թե շարժիչներից մեկի աշխատանքում անսարքություններ կան: ՎայրԷջքն անցել Է առանց պատահարների:
Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ