Գերմանիայի կանցլերն ապրիլի վերջին կայցելի Ճապոնիա
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ծրագրում է ապրիլի վերջին այցելել Ճապոնիա, որտեղ կհանդիպի այդ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդոյի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Kyodo գործակալությանն ասել են կառավարական աղբյուրները:
Ակնկալվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկելու են իրադրությունն Ուկրաինայի շուրջ, ինչպես նաև Հնդկական ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումը:
Կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո սա Շոլցի առաջին այցն է լինելու դեպի Ճապոնիա:
Կարծիքներ