Քսենիա Սոբչակն Իսրայելի քաղաքացիություն է ստացել

Քսենիա Սոբչակն Իսրայելի քաղաքացիություն է ստացել

Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը որդու հետ Իսրայելի քաղաքացիություն է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իսրայելական Haaretz  պարբերականը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:

Պարբերականը նշել է, որ համաձայն իսրայելական օրենքի՝ Սոբչակն իրավունք ունի ստանալու քաղաքացիություն, քանի որ մայրական պապն ազգությամբ հրեա է: Սոբչակի որդին ևս ունի հրեական արմատներ՝ հայրական կողմից:

Ռուսական ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ լրագրող Սոբչակը ռուս-ուկրաինական հակամարտության սրումից հետո հեռացել է երկրից: Ինքը՝ Սոբչակը հերքել էր լուրերը՝ հայտնելով, որ պարզապես որդու հետ մեկնել է Թուրքիա՝ հանգստի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում