Որոնք են հրավառություն իրականացնելու թույլատրելի վայրերը

Որոնք են հրավառություն իրականացնելու թույլատրելի վայրերը

Երբ մենք հանրային այգիներն ազատագրում ենք տարատեսակ տաղավարներից, հնամաշ սրճարաններից և այգիները նորացված տեսքով վերադարձնում ենք երևանցիներին, դա հանրային շահի գերակայություն է: Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Երբ մենք մի քանի անձի ապօրինի ավտոտնակները վերացնում և բակերը վերականգնում ենք, կանաչապատում, ստեղծում խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր, դա հանրային շահի գերակայություն է: Նույնը վերաբերում է մայթի վրա տեղադրված տաղավարներին»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ ներկայացվող նախագիծը նույնպես հանրության գերակա շահի մասին է:

Նախագծի բովանդակությունը վերաբերում է հրավառություններին: Այսպես, սահմանվում են Երևանում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները:

«Նախագծով արգելվում է մասնավոր անձանց կողմից Երևանում հրավառությունների իրականացումը: Նախագծի համաձայն՝ սահմանվում է, որ Երևանում առկա է 2 վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել: Դրանք են Ազատության հրապարակը և Հանրապետության հրապարակը:

Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և միայն պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:

Հաշվի առնելով, որ կարող են լինել առանձին բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար ընդունելի կարող է լինել հրավառություն իրականացնելը և առանձին դեպքերում Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելը՝ տալ հրավառության իրականացման թույլտվություն նաև վերանշյալ 2 հրապարակներից դուրս, անգամ ոչ տոնական օրերին»,- ասաց Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում