Պետք է ապրենք ու արարենք խաղաղ ու ապահով երկնքի ներքո. Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է եզդիների Նոր տարին

Պետք է ապրենք ու արարենք խաղաղ ու ապահով երկնքի ներքո. Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է եզդիների Նոր տարին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիական համայնքի ներկայացուցիչներին:

 

«Սիրելի քույրեր և եղբայրներ,

 

թանկագին ազգակիցներ,

 

Սրտանց ու ջերմագին մաղթանքներով շնորհավորում եմ բոլորիս մեր ազգային տոնացույցի կարևորագույն տոնի` Նոր տարվա, տարեմուտի կապակցությամբ։ Թող տարեմուտը, նոր տարվա սկիզբը, նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ, ամենալավն ու բարին բերի մեր ժողովրդին, և անհատապես յուրաքանչյուրիս։

 

Թող այս տոնի մեծ խորհրդով մի նոր հաղթանակների շրջան սկսվի մեր բոլորի կյանքում։ Հաղթանակներ, որոնց կարիքը մեր ժողովուրդը շատ ունի։

 

Եվ թող տարեմուտը ազդարարի մեր մեծ նպատակների ու համազգային իղձերի իրականացման մի նոր հնարավորություն, մի նոր ուժ ու եռանդ` անելու ամեն ինչ հանուն մեր ժողովրդի ու նրա բարօրության։

 

Մենք պետք է ապրենք ու արարենք խաղաղ ու ապահով երկնքի ներքո, ստեղծագործենք, աշխատենք, սովորենք, պայքարենք միմյայն անվտանգ պայմաններում։ Մաղթում եմ, որ աշխարհի բոլոր ծայրերում ապրող ազգակիցներս լինեն ապահով, անվտանգ կենսագործունեության մեջ։ Անելու ենք ամեն ինչ` հանուն բոլորիս անվտանգության, ապահովության, անխոչընդոտ ու խաղաղ կյանքի։

 

Սիրելի ազգակիցներ,

 

Մեծ է տոնի խորհուրդը, կրկնակի մեծ ու պարտավորեցնող է նրա գաղափարը ու այս ուղղությամբ մեր քայլերի նշանակությունը։

 

Արժանի լինենք մեր հավատքին, հավատարիմ մեր ինքնությանը ու ազգային նկարագրին, պահենք, պահպանենք, ու շենացնենք այն` դարերի ճամփորդ դարձած մեր ուրույն տեսակը։

 

Թող այս տոնի լույսն ու խորհուրդը լուսավորի բոլորիդ ընտանիքները»,- գրել է Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում