Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների օրական աճի ռեկորդ են արձանագրել
Չեխիայում անցած օրը նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների ռեկորդային թիվ Է հայտնաբերվել համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես սեպտեմբերի 16-ին հայտնել Է առողջապահության ազգային նախարարությունը, արձանագրվել Է վարկաման 1 677 նոր դեպք, ինչը 639-ով ավելի Է նախորդ օրվա ցուցանիշից, երբ հանրապետությունում հայտնաբերվել Էր 1 038 վարակված:
Չեխիայում համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմել Է 38 896, ներառյալ առողջացածները: Վերջին կես տարում վիրուսի հարուցած բարդություններից մահացել Է 476 մարդ: Մեկ օր առաջ առողջապահության նախարարությունը տեղեկացրել Էր համավարակի 465 զոհերի մասին: Բուժվել Է հանրապետության 22 613 բնակիչ: Այս պահին երկրում կա կորոնավիրուսով 15 807 հիվանդ: Դա ռեկորդային ցուցանիշ Է, որն առաջին անգամ Է արձանագրվում համավարակի ընթացքում: Հոսպիտալացվել Է 333 մարդ՝ հիվանդության վառ արտահայտված ախտանիշներով: Նրանցից 78-ի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր: Առավել բարդ համաճարակային իրավիճակ Է դիտվում Պրահայում:
Կարծիքներ