Չեմ ընկալում նեղացկոտ դատողությունները, թե Ղազախստանը Ադրբեջանի շահերից է գործել, մենք էլ վատություն անենք. Խաժակյան

Չեմ ընկալում նեղացկոտ դատողությունները, թե Ղազախստանը Ադրբեջանի շահերից է գործել, մենք էլ վատություն անենք. Խաժակյան

«Ինձ համար ընկալելի չեն այն դատողությունները, ըստ որոնց Հայաստանի պետական դիրքորոշումը ղազախստանյան իրադարձություններին պետք է համահունչ լիներ 2018-ի հայաստանյան իրադարձություններին»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ ներքին քաղաքականության և արտաքին քաղաքականության գործիքակազմերը բոլորովին տարբեր են, ուստի եթե Հայաստանի իշխանությունը հեղափոխության արդյունք է, չի' նշանակում, թե պետք է փողոցներում գտնվող ղազախներին համերաշխություն հայտներ։

«Քաղաքական իմաստով չեմ ընկալում նաև նեղացկոտ դատողությունները, թե -այ, Ղազախստանը Ադրբեջանի շահերից է գործել այսքան ժամանակ, եկեք մենք էլ մի վատություն անենք։ Գուցե թե Ղազախստանի հետ հարաբերություններում այս «ժեստից» հետո ոչինչ չբարելավվի, դժվար է հիմա գնահատելը, բայց արտաքին հարաբերություններում «նեղացկոտությունը» ավելի շատ էմոցիա է, քան պետականամետ դիրքավորում։

Ակնհայտ է մեկ բան, որ ՀԱՊԿ նախագահության շրջանակներում Հայաստանը իր գործողությունները կոորդինացնում է Ռուսաստանի հետ, որի համար ղազախստանյան իրադարձությունները ունեն առաջնային կարևորություն։ Հակառակվել այս պրոցեսին, կամ գոնե դեմարշ իրականացնել Փաշինյանը կարող էր 2018-ին կամ 2019-ին։ 2022-ին նման «ճոխության» տեղ Հայաստանը չունի»,-գրել է Խաժակյանը:

Մեկ այլ գրառմամաբ, որպես այս գրառման լրացոմ, Խաժակյանը հիշեցրել է, որ Հայաստանի մի զորախումբ արդեն երկար տարիներ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում:

«Հայաստանի բանակի մի ստորաբաժանում երկար տարիներ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն էր իրականացնում՝ որպես Գերմանիայի զորկաազմի մաս։ Ակնհայտ է, որ Հայաստանի նպատակը քաղաքական էր, և մեղմ ասած ոչ այնքան խաղաղարարական։

Դա համարվում էր Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսի լավագույն դրսևորումը, հատկապես ռազմական համագործակցության մասով, երբ ՀԱՊԿ անդամ պետությունը ՆԱՏՕ-ի հետ ևս առնչություն ուներ»,-եզրափակել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում