Աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով
Ուրբաթ օրը աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 300 միլիոնը, ասվում է ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկում է միջազգային կազմակերպությունների, դաշնային և տեղական իշխանությունների տվյալների հիման վրա։
Համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվել է 300 002 021 մարդ, որից 5 471 856-ը մահացել է։ ԱՄՆ-ն ունի հայտնաբերված վարակների ամենամեծ թիվը (58 449 898), որին հաջորդում են Հնդկաստանը (35 109 286) և Բրազիլիան (22 328 252):
Ռուսաստանում, ըստ Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի, գրանցվել է վարակի 10 601 300 դեպք, ապաքինվել է 9 623 677 մարդ, մահացել է 313 817 հիվանդ։
Կարծիքներ