ՊԱՀՀ-ում կայացել է «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով

ՊԱՀՀ-ում կայացել է «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնի կողմից սեպտեմբերի 23-ին կազմակերպվել էր «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ներկա էին հրավիրյալ մասնագետներ տարբեր գիտակրթական հաստատություններից, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ՊԱՀՀ-ի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման կրթական ծրագրի ուսումնառողները:

Գիտաժողովի ընթացքում ծավալվել է մասնագիտական արդյունավետ քննարկում, մասնակիցների կողմից հնչած բազմաթիվ հարցերին բանախոսների կողմից տրվել են բովանդակալից պատասխաններ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում