«Թալիբանը» պահանջել է երկիր վերադարձնել նախկին նախագահ Գանիի կողմից դուրս բերված գումարները
Թալիբները չեն պահանջում երկրից փախած նախագահ Աշրաֆ Գանիի արտահանձնում, սակայն ցանկանում են Աֆղանստան վերադարձնել գումարները, որոնք նա, ըստ ամենայնի, դուրս է բերել երկրից։ Այս մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության հարցերով փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը։
«Աշրաֆ Գանին գողացել է պետական միջոցները, և մենք պահանջում ենք դրանք վերադարձնել։ Դրանք պատկանում են ժողովրդին և մեր բանկերին»,-ասել է Մուջահիդը։
Գանին լքել է երկիրը օգոստոսին՝ թալիբների կողմից Քաբուլի գրավումից հետո։ Նա իր հեռանալը պարզաբանել է արյունահեղությունը կանխելու ցանկությամբ։ Ավելի ուշ նա տեսաուղերձով է հանդես եկել ԱՄԷ-ից՝ խոստանալով վերադառնալ հայրենիք։ Նա նշել է, որ իր հետ գումար չի տարել և պատրաստ է իր ֆինանսների աուդիտի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո պաշտոնական հետաքննության։
Կարծիքներ