Հայտնի է, թե ովքեր են գլխավորելու ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակը Իջևանում, Ստեփանավանում, Կապանում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը Իջևանում կգլավորի Արթուր Ճաղարյանը, Ստեփանավանում՝ Արմեն Գրիգորյանը, Կապանում՝ Դավիթ Դանիելյանը։
Այս մասին տեղեկացնում է կուսակցությունը ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ Դավիթ Դանիելյանն ԱԺ պատգամավոր է։ Արմեն Գրիգորյանը Ստեփանավանի համայնքապետն է, իսկ Արթուր Ճաղարյանը՝ Իջեւանի։
Կարծիքներ