Բայդենը և Ծինփինը հեռավար հանդիպում կունենան մինչև տարեվերջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը տեսակապի միջոցով գագաթնաժողով կանցկացնեն մինչև տարվա վերջ: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Հանդիպման անցկացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ցյուրիխում Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ Յան Ձիեչիի բանակցությունների ընթացքում:
Կարծիքներ