Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մայթին գտնվող մարդկանց մեջ. կան զոհեր ու վիրավորներ

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մայթին գտնվող մարդկանց մեջ. կան զոհեր ու վիրավորներ

Ողբերգական դեպք Գերմանիայում: Գերմանական Տրիեր քաղաքում անհայտ անձը մխրճվել է մարդկանց մեջ, որի հետևանքով մահացել է չորս մարդ: Կա 13 վիրավոր, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է՝ տեղեկացնում է Russia Today-ը:

Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: Իրավապահ մարմինները բերման են ենթարկել 51-ամյա վարորդին: Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ողբերգական դեպքի վայր այցից:

Հանցագործության շարժառիթների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Ականատեսների հավաստմամբ՝ Range Rover մակնիշի մուգ մոխրագույն ավտոմեքենան մեծ արագությամբ վրաերթի է ենթարկել մարդկանց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում