Բաքվում հաստատել են «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը
Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հայտարարությունում:
«Ադրբեջանը հանդիսանում է գերիների և այլ պահվող անձանց փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի կողմնակից»,- ասված է հայտարարությունում:
Գերատեսչությունում նաև նշել են, որ Բաքվում կայանալիք շքերթի ընթացքում հայ ռազմագերիներին ցուցադրելու մտադրություն չունեն:
Կարծիքներ