Մեկնարկել է «Մաքարապատում» ծրագիրը. Աննա Հակոբյանը Վանաձորում է
«Իմ քայլը» հիմնադրամը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Անկախության տոնին ընդառաջ, այսօր Վանաձորում` Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում, «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում անցկացնում է մաքրապատման միջոցառում:
Աղբ մի՛ նետեք. բնության մեջ այն տեղ չունի. այս կարգախոսով մեկնարկած միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Վանաձորում են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլ հյուրեր, որոնք իրենց ակտիվ մասնակցում են մաքրման աշխատանքներին:
Մասնակիցները բաժանվել են չորս խմբերի: Յուրաքանչյուրն ունի իր ավագը, որը համակարգում է թիմի աշխատանքները:
Կարծիքներ