ՄԹ-ն կշարունակի լինել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման հպարտ աջակիցը. Ուենդի Մորթըն
Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ:
«Շնորհավորո՛ւմ եմ Հայաստանին Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։ Շատ ուրախ էի այցելել Հայաստան փետրվար ամսին։ ՄԹ-ն կշարունակի լինել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման հպարտ աջակիցը»,- Twitter-ում գրել է նա:
Կարծիքներ