Երկրորդ ու երրորդ տեղերը մեզ չէին բավարարի, հիմա ես երջանիկ եմ. Ռաֆայել Հարությունյան
Նաթան Չենի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը մեկնաբանել է գեղասահորդի հաղթանակը Պեկինի Oլիմպիական խաղերում.
«Եթե մենք չնվաճեինք առաջին տեղը, կվշտանայի: Երկրորդ ու երրորդ տեղերը մեզ չէին բավարարի։ Իսկ հիմա ես երջանիկ եմ, ուժեղ էմոցիաներ եմ զգում։ Ես զգում եմ, որ դա արել եմ: Չենը դա արեց, բայց ես դա արեցի նաև ինձ համար: Մենք լավ աշխատեցինք, ես կարող եմ անկեղծ լինել: Չենը սիրում է, երբ իր հետ անկեղծ են»,- մեջբերում է Հարությունյանին TASS-ը։
Կարծիքներ