Հարավկորեացի սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել ԿԺԴՀ-ի միջուկային փորձարանի շարջանում
3,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել ԿԺԴՀ-ի հյուսիս - արեւելքում՝ Քիլջուի գավառում, որտեղ գտնվում Է Փունգերի միջուկային փորձարանը: Փետրվարի 11-ին այդ մասն հայտնել Է Հարավային Կորեայի օդերեւութաբանական վարչությունը:
Վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 10:35-ին (Երեւանի ժամանակով 05:35-ին) 17 կիլոմետր խորության վրա: Նշվում Է, որ երկրաշարժի պատճառը բնական տեկտոնական գործընթացներն են, այլ ոչ թե միջուկային սարքի պայթյունը: Օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ 1978 թվաանից ի վեր այդ շրջանում տեղի Է ունեցել 2 կամ ավելի բարձր մագնիտուդով 25 երկրաշարժ: Դրանցից առավել հզորը՝ 3,2 մագնիտուդով գրանցվել Է 2017 թվականի սեպտեմբերի 23-ին:
Ընդամեսնը 2006 – 2017 թվականներին փորձարանում իրականացվել Է վեց միջուկային պայթյուն: Սեյսմիկ կայանների տվյալներով՝ դրանցից առաջինը կատարվել Է Փեքթուսան հրաբխի տակ, մնացածները Մանթասփան լեռան տակ: 2018 թվականին փորձարանը փակվել Է որպես ԿԺԴՀ-ի իշխանությունների բարի կամքի ժեստ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ