Ռուս գոլֆիստուհին վերելակում կարողացել է լուսանկարվել միանգամից մի քանի աստղերի՝ Մեսսիի, Մբապեի, Նեյմարի, Ռամոսի, Մարկինյոսի հետ
Ռուս գոլֆիստուհի Մարտա Սիլչենկոն Փարիզի հյուրանոցներից մեկում գտնվելու ժամանակ լուսանկարվել է ՊՍԺ-ի խաղացողներ Լիոնել Մեսսիի, Նեյմարի, Սերխիո Ռամոսի, Կիլիան Մբապեի և Մարկինյոսի հետ։ Ֆուտբոլիստները մեկնել էին Ֆրանսիայի առաջնության «Մարսելի» դեմ տնային հանդիպմանը, որում ՊՍԺ-ն հաղթել է 2:1 հաշվով։
«Արտասովոր օր մարզասրահում. ես պարզապես վերելակ եմ նստել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ»,- գրել է մարզուհին սոցցանցերում։
Կարծիքներ