Իսրայելի անվտանգության ուժերը ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ

Իսրայելի անվտանգության ուժերը ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ

Իսրայելի անվտանգության ուժերը չորեքշաբթի առավոտյան ներխուժել են Արևելյան Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Նշվում է, որ իսրայելական ոստիկանությունը անցակետեր է տեղադրել նաեւ Հին քաղաքում և դեպի մզկիթ տանող ճանապարհներին։ Անվտանգության ուժերը թույլ չեն տալիս շատ արաբների, հատկապես երիտասարդների, մտնել սրբավայր՝ առավոտյան աղոթք կատարելու։

Իսրայելի ոստիկանության և արաբների միջև հնարավոր փոխհրաձգության մասին տեղեկություն չի ստացվել։

Ապրիլի 15-ի առավոտյան Ալ-Աքսա մզկիթի տարածքում և դրա ծայրամասում բախումներ են տեղի ունեցել արաբ բնակչության և Իսրայելի անվտանգության ուժերի միջև։ WAFA-ի տվյալներով՝ 153 արաբ բժշկական օգնության կարիք է ունեցել, ընդհանուր առմամբ տուժել է 250 մարդ։ Իսրայելցիներից ութ մարդ վիրավորվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում