ԱՍՀ նախարարությունը այսուհետ չի իրականացնում բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթները
            Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բուժատեխնիկական հանձնաժողովին վերապահված գործառույթներն այսուհետ իրականացնում է Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչությունը։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։
Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել՝
- Օրթեզավորման և օրթեզի տեսակի նշանակման (բացառությամբ երեխաների),
 - առաջին անգամ վերին և/կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման,
 - վերին և/կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզի տրամադրման,
 - վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության, երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցների սահմանված ժամկետից շուտ տրամադրման,
 - երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների հատկացման հետ կապված վիճահարույց դեպքերի,
 - աջակցող միջոցների, մասնավորապես՝ վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների և օրթոպրոթեզների վերանորոգման և դրա տեսակի սահմանված ժամկետից շուտ վերանորոգման իրականացման և օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ դեպքերում։
 
Վերոնշյալ ծառայությունների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել հետևյալ հասցեով՝ ք․Երևան, Արմենակյան 129:


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ