ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն առաջարկել են 350 մլրդ դոլար հատկացնել ՉԺՀ-ի հետ տնտեսական մրցակցությանը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը ենթադրում Է ավելի քան 350 միլարդ դոլարի տրամադրում ամերիկյան տնտեսության ամրապնդման համար՝ Չինաստանի հետ մրցակցության նպատակով: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի արտաքին գործերի մամուլի ծառայությունը:
«Օրինագիծը նախատեսում Է նոր զգալի ներդրումներ՝ ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման եւ մեր բանվորներին, ձեռնարկիչներին, հետազոտողներին եւ արտադրողներին հմտություններ եւ օժանդակություն տրամադրելու համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի առաջ անցնենք Չինաստանից եւ հաջողակ լինենք 21-րդ դարում»,- ասված Է հայտարարության մեջ:
Կարծիքներ