Գլխին չի կրակել. Խորեն Լևոնյանի եղբայրը հերքում է իր մասին լուրերը
Դերասան Արսեն Լևոնյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում հրապարակված իր մասնակցությամբ միջադեպին։
«Բարև Ձեզ, իմ սիրելի՛ ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ խաղաղ,անամպ երկինք, պատերազմներից հեռու լինենք և սիրով միշտ լի: Քիչ առաջ տեղեկացա և ծիծաղով վերաբերվեցի իմ մասին տարածված կեղծ լուրերին: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ես քաղաքից դուրս եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, Փառք Աստծո ամեն բան լավ է ինձ հետ:
Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից միայն կասեմ, որ «լուրերը իմ մահվան մասին խիստ չափազանցված են»:
Սիրով՝ Ձեր Արսեն Լևոնյան»։
Կարծիքներ