Պելեի աճյունը տեղափոխվել է Սանտոս ակումբի մարզադաշտ, որտեղ տեղի կունենա նրա քաղաքացիական հոգեհանգիստը
![Պելեի աճյունը տեղափոխվել է Սանտոս ակումբի մարզադաշտ, որտեղ տեղի կունենա նրա քաղաքացիական հոգեհանգիստը](https://freenews.am/uploads/images/image_750x_63b2d9165e7bf.jpg)
Բրազիլական «ֆուտբոլի արքա» Պելեի աճյունը տեղափոխվել է Սանտոս ակումբի մարզադաշտ, որտեղ տեղի կունենա մարզիկի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը։ Այս մասին հունվարի 2-ին Instagram-ի իր էջում հայտնել է ֆուտբոլիստ Էդսոն Չոլբի դո Նասիմենտոյի որդին։Այս մասին գրում է Shantnews.am-ը։
«Մենք հասել ենք տուն»,- գրել է մարզիկի որդին՝ տեղադրելով «Վիլա Բելմիրո» մարզադաշտի՝ «ֆուտբոլի տաճարի» տեղանքի պատկերը։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ խաղացողին, թույլ կտան անցնել դագաղի կողքով։ Արարողության ավարտին սգո թափորը կանցնի քաղաքի փողոցներով՝ ներառյալ այն տան մոտով, որտեղ դեռ ապրում է նրա հարյուրամյա մայրը։
Իր կենդանության օրոք Պելեն որոշել է, որ իրեն թաղեն իր հայրենի քաղաքում՝ Սանտոսում՝ աշխարհի ամենաբարձր գերեզմանատան՝ Necrópole Ecumênica-ի իններորդ հարկում, որն ունի 32 հարկ։ Տեղի ընտրությունը կապված էր նրա հոր խաղային համարի հետ:
Հիշեցնենք, Աշխարհի եռակի չեմպիոն Էդսոն Արանտես դու Նասիմենտոն՝ Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին՝ 82 տարեկան հասակում։
ՖԻՖԱ-ն Պելեին ճանաչել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Նա աշխարհի միակ խաղացողն է, ով երեք անգամ դարձել է Աշխարհի չեմպիոն։ Դա տեղի է ունեցել 1958, 1962 և 1970 թվականներին: Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։
Կարծիքներ