Ավարտվել են դեպի Հաղպատի հուշարձան ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտվել են դեպի Հաղպատի հուշարձան ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտվել են Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:

Հիմնանորոգված ճանապարհը զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունի։ Մինչ նորոգումը ճանապարհի ասֆալտբետոնե պատվածքը անմխիթար վիճակում էր, կողային առուներ չկային, ճանապարհը կահավորված չէր, գոյություն ունեցող եզրապատերը կիսաքանդ էին, արհեստական կառուցվածքները՝ լցված, ճանապարհի վրա առկա էր քարաթափման վտանգ։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։

Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ, որոշ հատվածներում կատարվել է հանույթ, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել է ճանապարհի նոր պատվածք, Հաղպատ բնակավայրում կառուցվել են մայթեր, կատարվել են նաև այլ աշխատանքներ։

Ճանապարհն անցնում է նաև Հաղպատ բնակավայրով, և հիմնանորոգումը կնպաստի Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում