Գյումրիում ու Փարաքարում արտահերթ ընտրություններ են

Գյումրիում ու Փարաքարում արտահերթ ընտրություններ են

Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում այսօր տեղի են ունենում արտահերթ ընտրություններ:

Ժամը 8:00-ին բացվել են ընտրական տեղամասերը: Ընտրությունները կտևեն մինչեւ ժամը 20:00-ն:

 

ՀՀ ՆԳՆ կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 հազար 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 հազար 236․ երկու համայնքում էլ տեղամասերը կտեսահսկվեն:

 

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ավելի վաղ իրականացված վիճակահանության արդյունքում հանդես են գալիս հետևյալ հերթական համարներով՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2, 

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5, 

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,

«Իմ հզոր համայնք»՝ 9։

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1, 

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,

«Կայունություն» կուսակցություն՝ 4։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում