Կիևն արևմտյան երկրներից վճռական պատասխան է ակնկալում

Կիևն արևմտյան երկրներից վճռական պատասխան է ակնկալում

Կիևն արևմտյան երկրներից վճռական պատասխան է ակնկալում՝ երկրի տարածքում ռուսական անօդաչու թռչող սարքերի գրեթե ամենօրյա հարձակումներին ի պատասխան, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մեր գործընկերները պետք է հասկանան, որ ռուսական այս հարվածները ոչ միայն մեր ժողովրդի դեմ են, այլև բոլոր միջազգային, դիվանագիտական ջանքերի, որոնք ուղղված են այս պատերազմի դադարեցմանը», – ասել է Զելենսկին իր գիշերային տեսաուղերձում՝ նշելով, որ մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի վրա է հարձակվել 172 անօդաչու թռչող սարք:

«Մենք սպասում ենք պատասխանի, լուրջ պատասխանի։ Մենք աշխատում ենք ուժեղ արձագանք ապահովելու ուղղությամբ, հատկապես Ամերիկայի, Եվրոպայի կողմից, նաև բոլոր նրանց, ովքեր ապավինում են դիվանագիտությանը», – հավելել է Ուկրաինայի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում