Ըմբիշ Ռուբեն Ղարիբյանը ևս կմասնակցի աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը

Ըմբիշ Ռուբեն Ղարիբյանը ևս կմասնակցի աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայացնող ևս մեկ մարզիկ կմասնակցի աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ֆեդերացիան: Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում Հայաստանը 82 կգ քաշային կարգում կներկայացնի հունահռոմեական ոճի ըմբիշ Ռուբեն Ղարիբյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում