Էրդողանը «արդյունավետ» է որակել Պուտինի հետ հանդիպումն ու լքել Սոչին

Էրդողանը «արդյունավետ» է որակել Պուտինի հետ հանդիպումն ու լքել Սոչին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդյունավետ է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման ավարտին նա գրառում է կատարել «Տելեգրամ»-ի էջում:

«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին»,- գրել է նա:

Նշենք, որ երկու նախագահների մասնակցությամբ հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, նրանք մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել: Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Պուտինն անդրադարձ է կատարել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի գործունեությանը՝ նշելով, թե այս հարցում ռուս-թուրքական համագործակցությունը տարածաշրջանում «կայունության լուրջ երաշխիք է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում