Ռուսաստանն արդեն բախվել է տնտեսական դժվարությունների՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով

Ռուսաստանն արդեն բախվել է տնտեսական դժվարությունների՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը պնդում է, որ Ռուսաստանն արդեն բախվել է տնտեսական դժվարությունների՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

«Մենք միակը չենք, որ զգուշացնում ենք արագ, կոշտ և միասնական պատասխանի մասին: Ռուսական ռուբլին վերջերս անկում է ապրում դոլարի նկատմամբ, ավելի քան մեկ տարվա ընթացքում հասնելով ամենացածր մակարդակին, Ռուսաստանի ֆոնդային շուկան մեկ տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է գրանցել»,- ​​ասել է նա երեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում։

Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, շուկայի խաղացողները նաև հասկանում են, որ այն, ինչ հիմա տեսնում են, չի կարող համեմատվել Ռուսաստանի Դաշնությանը, Ռուսաստանի տնտեսությանը սպասվողի հետ, եթե տեղի ունենա ներխուժումը Ուկրաինա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում