ՄԱԿ-ը հիշեցրել է Ուկրաինայում հակամարտության դեպքում խաղաղ բնակչության պաշտպանության կարևորության մասին
ՄԱԿ-ը ցանկացած հակամարտությունում կարևոր է համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը: Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` պատասխանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ռազմական գործողությունների հնարավորության մասին հարցին։
«Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հակամարտության դեպքում պետք է շատ զգույշ լինել, թե ինչ զենք է կիրառվելու», - ասել է Դյուժարիկը։ «Անհրաժեշտ է նաև ապահովել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների առավելագույն պաշտպանվածությունը։ Այժմ լավագույն լուծումը ռազմական գործողությունների կանխումն է»,- նշել է նա։
Կարծիքներ