ՀՀ նախագահը դատավոր նշանակելու հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահը դատավոր նշանակելու հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի ԲԴԽ-34-Ո-62 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,-ասված է նախագահի հրամանագրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում