Զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում ապրիլի 1-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, անցկացվել է անձնակազմի շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
Կարծիքներ