Լուկաշենկոն հայտնել է, որ Մինսկն ու Մոսկվան ինտեգրման 26-27 ճանապարհային քարտեզ են համաձայնեցրել

Լուկաշենկոն հայտնել է, որ Մինսկն ու Մոսկվան ինտեգրման 26-27 ճանապարհային քարտեզ են համաձայնեցրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան կառավարությունների մակարդակով համաձայնեցրել են ինտեգրման 26-27 ճանապարհային քարտեզ, մնացել է ևս 2-3 լուրջ ծրագիր, այդ թվում՝ հարկման հարցով:

«Մենք լրջորեն առաջ ենք շարժվում միութենական ծրագրերի հարցում: Հիշում եք, ինտեգրման ճանապարհային քարտեզներից շատ լուրջ ծրագրեր ենք սկսել: Երևի 26 կամ 27 ծրագիր մենք արդեն համաձայնեցրել ենք կառավարությունների մակարդակով: Ինչ-որ բան մնացել է՝ տնտեսական բնույթի 2-3 շատ լուրջ ծրագրեր, այդ թվում և հարկման վերաբերյալ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոն հայտնել է նաև, որ Մինսկն ու Մոսկվան պետք է ուժեղացնեն համագործակցություն Միութենական պետության անվտանգության և պաշտպանության հարցերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում