Մարսի վրա առաջին անգամ թթվածին են արտադրել

Մարսի վրա առաջին անգամ թթվածին են արտադրել

Perseverance մարսագնացի վրա գտնվող փորձարարական սարքը հաջողությամբ թթվածին է արտադրել Մարսի վրա։ Այս մասին հայտնում է NASA- ն:

MOXIE սարքը 800 °C ջերմաստիճանի պայմաններում թթվածնի ատոմները բաժանում է ածխածնի երկօքսիդի մոլեկուլներից և այդպիսով մթնոլորտ արտանետում CO2: Հետազոտողներին հաջողվել է ստանալ 5,4 գ թթվածին: Նրանք պնդում են, որ դա բավական է, որպեսզի մարդը տասը րոպե շնչի:

Հաղորդվում է, որ սարքի արտադրական հզորությունը մինչև 10 գ/ժամ է:

Ի դեպ, Մարսի վրա մթնոլորտային ճնշումը 170 անգամ պակաս է, քան Երկրի վրա այն պատճառով, որ Կարմիր մոլորակի մթնոլորտը պարունակում է ածխաթթու գազի բարձր մակարդակ՝ ավելի քան 95%:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում