Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու ուղիները
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում առկա էսկալացիան և այն մեղմելու ուղիները։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։Նախագահի մամուլի քարտուղար, դեսպան Ահմեդ Ֆահմին հայտարարել է, որ երկու նախագահներն ընդգծել են զսպվածության և փոխադարձ թիրախավորման շրջափուլը դադարեցնելու անհրաժեշտությունը, որը ողջ Մերձավոր Արևելքը դնում է տարածաշրջանային պատերազմի շեմին՝ սպառնալով տարածաշրջանի ժողովուրդների ռեսուրսներին։Հաղորդվում է, որ երկու նախագահները վերանայել են Գազայում և Լիբանանում հրադադարի հասնելու և շտապ և բավարար քանակությամբ հումանիտար աջակցություն մատակարարելու շարունակական ջանքերը: «Նրանք նաև ընդգծել են Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը՝ վերահաստատելով իրենց աջակցությունը լիբանանյան պետական կառույցներին», - նշված է մամլո հաղորդագրության մեջ։Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում նախագահները անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին։Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։
«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Fars-ը, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ հարվածների հետևանքով չվերթները չեղարկվել են։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ավիահաղոդակցությունն արդեն վերականգնվել է։ «Օդային երթևեկությունը սովորական ռեժիմի է վերադարձել առավոտյան ժամը 9։00-ից»,- ասել էր Յազերլուն:
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։
CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։
Կարծիքներ