Հայկ Մարտիրոսյանը «Menorca» մրցաշարի առաջատարներից մեկն է

Հայկ Մարտիրոսյանը «Menorca» մրցաշարի առաջատարներից մեկն է

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները իսպանական մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  իսպանական «Menorca» միջազգային մրցաշարի երրորդ տուրից Հայկ Մարտիրոսյանը 3 հնարավորից հետո ունի 3 միավոր, իսկ Շանթ Սարգսյանը` 2,5 միավոր: Մրցաշարային աղյուսակում առաջատարները 10 շախմատիստներ են:

«Menorca» միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 7 մրցափուլից: Մրցաշարին մասնակցում է 137 շախմատիստ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում