Ղրղզստանի նախագահը քվեարկել Է երկրի խորհրդարանի ընտրություններում

Ղրղզստանի նախագահը քվեարկել Է երկրի խորհրդարանի ընտրություններում

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը քվեարկել Է երկրի խորհրդարանի ընտրություններում: Այդ մասին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Ժեենբեկովը քվեարկել Է Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորների ընտրություններում: Պետության ղեկավարն իր քաղաքացիական պարտքը կատարել Է Բիշքեկի թիվ 1327 ընտրատեղամասում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի ընտրություններն անցկացվեն արդար եւ թափանցիկ: Բոլոր կուսակցություններին տրամադրվել են հավասար հնարավորություններ: Նոր կուսակցությունները հնարավորություն են ունեցել հավասար պայմաններով մասնակցել ընտրություններին»,-ասել Է Ժեենբեկովը, որի խոսքը մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Ժեենբեկովը նշել Է, որ ընտրարշավի ընթացքում «ոչ մի սահմանափակումներ չեն եղել քաղաքական ծրագրերի փիառի համար, կուսակցական բանավեճերը հեռարձակվել են հեռուստաալիքներով, իսկ նախընտրական քարոզչությունն անցել Է խիստ քաղաքական մրցակցության պայմաններում»:

Ղրղզստանի նախագահը շնորհակալություն Է հայտնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընտրարշավն օբյեկտիվորեն եւ համակողմանիորեն լուսաբանելու համար: «Մեզնից յուրաքանչյուրը պետք Է գա ընտրատեղամաս եւ կատարի իր քաղաքական ընտրությունը: Մենք այսօր լինելու ենք միջազգային հանրակցության ուշադրության կենտրոնում: Վստահ եմ, որ մենք կդրսեւորենք բարձր քաղաքացիական ակտիվություն ու քաղաքական մշակույթ: Մեզ բոլորիս համար երկրի շահերն ամեն ինչից վեր են»,-հավելել Է Ժեենբեկովը: Ընտրատեղամասերը Ղրղզստանի տարածքում բացվել են Երեւանի ժամանակով 09:00-ին եւ փակվելու են 21:00-ին: Քվեարկությունն անցկացվում Է 2 հազար 475 ընտրատեղամասերում, որոնցից 45-ը գտնվում են արտասահմանում: Երկրի խորհրդարանի ընտրություններին մասնակցում են 16 քաղաքական կուսակցություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում