Վեդի խոշորացված համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են

Վեդի խոշորացված համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են։

Ընտրապայքարն ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունների միջև:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը՝ Սպարտակ Թարթիկյանը։

Դեկտեմբերի 5-ին Վեդիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել: Քաղաքական ուժերին չէր հաջողվել նաև կոալիցիաների վերաբերյալ համաձայնության գալ, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, և, կառավարության որոշմամբ, նշանակվել էր նոր ընտրություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում