Անգլիան հաղթեց Շվեյցարիային, Բելգիան ոչ-ոքի խաղաց Իռլանդիայի հետ

Անգլիան հաղթեց Շվեյցարիային, Բելգիան ոչ-ոքի խաղաց Իռլանդիայի հետ

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի հավաքականն այսօր ընկերական խաղ է անցկացրել Շվեյցարիայի հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարել։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսում։ 22-րդ րոպեին աչքի է ընկել հյուրերի հարձակվող Բրիլ Էմբոլոն։ Առաջին կեսին ավելացված րոպեին հաշիվը հավասարեցրել է Լյուկ Շոուն, իսկ 78-րդ րոպեին շվեյցարացիների դարպասին նշանակված 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Հարի Քեյնը։

Օրվա մյուս խաղում միմյանց հետ մրցել են Իռլանդիայի և Բելգիայի հավաքականները։ Ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է բելգիացիների հարձակվող Միշի Բատշուային։ 35-րդ րոպեին իռլանդացիները հավասարեցրել են հաշիվը Չիդոզի Օգբենեի խփած գոլի շնորհիվ։ 58-րդ րոպեին Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Վանակենն առաջ է մղել իր թիմին, բայց հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե անց իռլանդացի կիսապաշտպան Ալան Բրաունը հավասարեցրել է հաշիվը։

Օրվա մյուս խաղերում Բուլղարիայի հավաքականը 1-2 հաշվով պարտվել է Քաթարի ընտրանուն, իսկ Ֆինլանդիան և Իսլանդիան ոչ-ոքի են խաղացել՝ 1-1։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում