«Փյունիկը» նոր մամուլի խոսնակ ունի

«Փյունիկը» նոր մամուլի խոսնակ ունի

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր մամուլի խոսնակ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Լիանա Մկրտչյանը «Փյունիկ» ՖԱ-ի մամուլի նոր խոսնակն է։ Կադրային վերադասավորումը կապված է մեդիա թիմի ընդլայնման հետ։

Նախկին մամուլի պատասխանատու Նարեկ Սարոյանը կլինի ակումբի լուսանկարիչն ու գլխավոր դիզայները։

Լիանա Մկրտչյանն ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ լեզվաբան-լրագրություն մասնագիտությամբ։ 2015-2021 թվականներին Լիանան աշխատել է Vivaro News մեդիա հոլդինգում և պրակտիկանտից հասել է Vivaro News-ի սպորտային բաժնի գլխավոր խմբագրի պաշտոնի։ Նոր մամուլի խոսնակը բազմաթիվ սպորտային հաղորդումների հեղինակն է ու վավերագրական ֆիլմերի սցենարիստ: 2022 թվականից Լիանան «Փյունիկի» ակադեմիայի լրատվության բաժնի պատասխանատուն է և VNews-ում հոդվածների հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում