Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է տարածել. Ի՞նչ է կառուցվում Գեղարքունիքում

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է տարածել. Ի՞նչ է կառուցվում Գեղարքունիքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրի ներքո: Նա ներկայացրել է, թե ինչ էկառուցվում գեղարքունիքի մարզում:

Ըստ այդմ, նշվում է, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է Գավառի թիվ 2 հիմնական դպրոցը։  Տեղադրվել են հակահրդեհային և ջերմամեկուսիչ համակարգեր։ Տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Դպրոցի կունենա թեքահարթակներ, վերելակ եւ հարմարավետ մարզադահլիճ: Շահառու դպրոցականների թիվը 576 է:

Ներդրվել է 1,3 մլրդ դրամ: Դպրոցը կառուցվել է 1970 թվականին եւ առաջին անգամ է հիմնանորոգվում:

Հիմնանորոգվում է Սեւան-մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը

Հիմնանորոգվում է Երանոսից Լիճք 7կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի: վերջին անգամ հիմնանորոգվել է 2000-ականներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում