Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն
Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմության շարժման համակարգողներից Իշխան Սաղաթելյանը՝ շարունակելով, որ հավանաբար դա կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն՝ հանրահավաքի ընթացքում իր ունեցած ելույթում ոստիկանությունը հանցագործության հատկանիշներ էր նշմարել։
«Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը»,- գրել է Սաղաթելյանը:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել ընդդիմության անցկացրած հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարությունների հետ կապված և զգուշացրել, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա ՀՀ ոստիկանության համարժեք արձագանքին:
Կարծիքներ