Ֆրանսիայում տղամարդը 3 ժանդարմի է սպանել
Դեպքը տեղի է ունեցել գիշերը, Պյուի-դե-Դոմ դեպարտամենտի Ամբեր կոմունայում։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեսել են, որ կինը բարձրացել է տանիք՝ փորձելով փախչել ամուսնուց: Տղամարդը կրակոցներով սպանել է մեկ ոստիկանի, վիրավորել մեկ ուրիշին, ապա հրկիզել տունը: Մինչ ժանդարմները փորձում էին փրկել կնոջը, նա սպանեց ևս երկու մարդու, հայտնում են դատախազությունից:
Կինը փրկվել է, այնեղ աշխատում են հրշեջները և առնվազն յոթ ժանդարմներ: Քննությանը մոտ կանգնած AFP- ի աղբյուրի համաձայն՝ տղամարդը նախկինում ոստիկանության հսկողության տակ է եղել` երեխաների խնամակալության հետ կապված խնդիրների պատճառով:
Կարծիքներ