Նախորդ տարի խափանվել է Իրանի դեմ 412 միլիոն կիբերհարձակում
Համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնը, որը հայտնի է որպես Maher, իր զեկույցում հայտարարել է, որ անցյալ տարի խափանվել է Իրանի դեմ 412 միլիոն կիբերհարձակում:
Maher-ը նաև հայտնաբերել է ավելի քան 56 միլիոն վնասակար ծրագիր:
Կենրոնը խափանել է շուրջ 37 միլիոն վնասակար հարձակում ներսից և 375 միլիոն հարձակում՝ դրսից:
Նշվում է, որ Maher-ը 2008 թ. ի վեր պատասխանատվություն է կրում տեղեկատվության փոխանակման միջավայրում նման անվտանգության միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման նպատակով երկրի ամբողջ տարածքում գործողությունների համար:
Կարծիքներ