Ռուս դաշնակահարը ռեկորդային 9 ժամ տևողությամբ համերգ է տվել՝ նվիրված Թաիլանդի միապետի հիշատակին
Ռուս դաշնակահար Իվան Շարապովն ինը ժամ տևողությամբ դաշնամուրային համերգ է տվել ի հիշատակ Թաիլանդի արքա Ադուլյադեդ Պումիպոնի, գրում է politexpert.net-ը:
Ելույթն իր տևողությամբ ռեկորդային է եղել: Այն տեղի է ունեցել Բանգկոկում ՝ River City արվեստի ցուցահանդեսի և առևտրի կենտրոնի գլխավոր դահլիճի տարածքում:
Երաժշտական իրադարձությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին:
Թաիլանդի արքան, որը հայտնի է որպես Ռամա IX-րդ, այդ օրը կդառնար 93 տարեկան: Միապետը մահացել է չորս տարի առաջ:
Ռուս դաշնակահարը կատարել է ռուս և օտարերկրյա հայտնի կոմպոզիտորների՝ Չայկովսկիի, Ռախմանինովի, Մոցարտի և այլոց ստեղծագործությունները: Հանդիսատեսը նաև ունկնդրել է ստեղծագործություններ, որոնք ստեղծել էր հենց Թաիլանդի կառավարիչը:
Կարծիքներ