«Դոմուս» խանութ սրահում տեղի ունեցած հրդեհի օրը ՀԷՑ պատասխանատվության տիրույթում որևէ անջատում կամ լարման շեղում չի գրանցվել
Քանի որ հոկտեմբերի 7-ին «Դոմուս» խանութ-սրահում տեղի ունեցած հրդեհից հետո դրա պատճառների վարկածներից մեկը հոսանքի հետ կապված հնարավոր խնդիրն էր, ՀԷՑ-ից հարկ են համարում նշել հետևյալը. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Իսակովի պողոտա 29, 29/1 և 29/3 հասցեների բաժանորդ է հանդիսանում այլ ընկերություն, ոչ «Դոմուս» ՓԲԸ-ն:
«Ինչ վերաբերում է տվյալ հասցեների բաժանորդին, նրա և ՀԷՑ-ի միջև սահմանազատման կետերը գտնվում են նշված տարածքից մոտ 250 մետր հեռավորության վրա: Իսկ մինչև սահմանազատման կետերը նշված օրը ՀԷՑ-ի տնտեսությունում որևէ անջատում, էլեկտրաէներգիայի լարման շեղում կամ այլ թերություն չի գրանցվել, հետևապես հրդեհի բոլոր ենթադրյալ պատճառները ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս են»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ